Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս կանխել հիպոթերմիան. news.am

Ինչպե՞ս կանխել հիպոթերմիան. news.am

Հիպոթերմիան մարմնի ջերմաստիճանի անկումն է մինչեւ 35,5◦C: Երբ մարմնի ջերմաստիճանն ընկնում է, մարդկանց զգայարաններն զգալիորեն տուժում են, որի պատճառով ոմանք շատ ապակողմնորոշվող են դառնում, մյուսների մոտ էլ հալյուցինացիաներ են առաջանում: Արդյունքում ոչ բնորոշ վարքագիծ է ձեւավորվում, իսկ մարդկանց դատողության եւ իրենք իրենց մասին հոգ տանելու ունակությունը խանգարվում է:

 

Երկարատեւ հիպոթերմիայի դեպքում մեր սրտի ռիթմն ականոն է դառնում, իսկ առանց բժշկական միջամտության հիպոթերմիան կարող է մահվան պատճառ դառնալ: Իհարկե, դրա համար ժամանակ է հարկավոր, որի ընթացքում մեր ուղեղը փորձում է դանդաղեցնել սառչելու ազդեցությունները՝ առաջացնելով ջերմություն արտադրող ինքնաբեր մկանային կծկումներ:

 

Ինչեւէ, մի շարք կանխարգելիչ միջոցներ կարող են օգնել ոչ միայն խուսափել թերջերմությունից, այլեւ մարդուն փրկել մահից:

 

Ոմանք կարծում են, որ հիպոթերմիան առաջանում է միայն չափազանց ցուրտ ջերմաստիճանների դեպքում, այնինչ խոնավությունը եւ քամին եւս նպաստում են դրան: Կարող է դրսում արեւոտ օր լինել, բայց եթե մարդը երկար ժամանակով ենթարկվի բոլոր այս երեք երեւույթներին միաժամանկ, կառաջանա թերջերմություն:

 

Սրա համար պարզապես պետք է հետեւել մի քանի պարզագույն կանոնների.

 

• Հագնվեք եղանակին համապատասխան՝ չմոռանալով գլխարկի, վերարկուի, ձեռնոցների մասին: Ծայրահեղ ցրտի դեպքում հատուկ քսուքներով պաշտպանեք նաեւ դեմքը:

 

• Չորություն պահպանեք:

 

• Շատ ցուրտ եղանակի դեպքում աշխատեք քիչ մնալ դրսում:

 

• Խուսափեք ալկոհոլից:

 

• Ցուրտ եղանակներին արշավների, ուղեւորությունների, դահուկ քշելու եւ այլ զբաղմունքների դեպքում միայնակ մի գնացեք, Ձեզ մոտ միշտ բջջային հեռախոս, ռացիա կամ այլ միջոցներ պահեք, որպեսզի կարողանաք օգնության համար ազդանշան տալ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. fast-doctor.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ